Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ցյուրիխի հայ համայնքի հետ
11 Մարտի 2024
Շվեյցարիա համայնքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ցյուրիխի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Ցյուրիխի մասնաճյուղի կողմից: Հանդիպման մոդերատորն էր Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու աշխատանքային ուղղությունները, ապա պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են սփյուռքում հայապահպանության և կրթական խնդիրներին, Հայաստանի զարգացմանը և անվտանգությանը, սփյուռքի հետ անկեղծ երկխոսությանը, Հայաստանում սփյուռքի ներուժ ներգրավմանը և այլն:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում պետականակենտրոն մտածողությունը՝ որպես հայապահպանության և երկխոսության առողջ ճանապարհ: