Զարեհ Սինանյանը հանդիպել է «Իմաստ» կազմակերպության ներկայացուցիչների հետ

15 Մարտի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Իմաստ»  հասարարական կազմակերպության հիմնադիր Հայկ Հայրապետյանի հետ: Կազմակերպության և համանուն առցանց հարթակի նպատակն է նվրաբերությունների ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը, աշխարհի բոլոր հայերին միկրո նվիրաբերողների մեծ համայնքում համախմբումը և Հայաստանում նվիրաբերության մշակույթի զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մանրամասներ: Հիմնադիր Հայկ Հայրապետյանի նշել է, որ առցանց հարթակը գործում է ամբողջ աշխարհում, համագործակցում է միայն հուսալի և վստահելի հիմնադրամների, նախագծերի և բարեգործական ծրագրերի հետ, որոնց գործունեությունն իրապես ուղղված են Հայաստանի զարգացմանը: 

Գլխավոր հանձնակատարը կարևորել է «Իմաստ»-ի գործունեությունը և ընդգծել, որ հայրենադարձի կողմից Հայաստանում նման կազմակերպության ստեղծումը գնահատելի քայլ է:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office