Հանդիպում Վազգեն Յակուբյանի հետ
19 Մարտի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
Հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարն ընդգծել է Բարեգործականի նշանակալի դերն ու ազդեցությունը հայկական սփյուռքում և հայրենիքում և կարևորել գրասենյակի և ՀԲԸՄ-ի միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Վազգեն Յակուբյանը ներկայացրել է ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերն ու նախաձեռնությունները, մասնավորապես անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և այլ ուղղություններով աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նաև գրասենյակի ծրագրերի շրջանակներում ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների համաշխարհային ցանցի հետ համագործակցության խորացմանը:
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀԲԸՄ Հայաստանին և Վազգեն Յակուբյանին շնորհակալագրեր է հանձնել հայրենիքում լայնածավալ գործունեություն իրականացնելու, զարգացման տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունենալու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին շարունակական աջակցություն ցուցաբերելու և Հայաստանի Հանրապետությանը նվիրման համար: