Մուշեղ Ղուկասյանը մասնակցել է Եվրահայկական 24-րդ խաղերի բացմանը
01 Ապրիլի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը Բարսելոնայում մասնակցել է մարտի 29-ից ապրիլի 1-ն անցկացված Եվրահայկական 24֊րդ խաղերի բացման հանդիսավոր նիստին, որին ներկա են գտնվել եվրոպական 16 երկրներից ժամանած պատվիրակներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրահայկական խաղերի գործադիր խորհրդի անդամները՝ Բարսելոնայի հայ մշակութային միության ատենապետ Տաթև Սուլեանը և Վիեննայի «Արարատ» մարզական միության ատենապետ Սեպուհ Բաղդոյանը։
Մուշեղ Ղուկասյանը ներկա է գտնվել նաև Եվրահայկական խաղերի մեկնարկին։
Ավանդական դարձած Եվրահայկական խաղերին այս տարի մասնակցել են 600-ից ավելի սփյուռքահայ մարզիկներ եվրոպական 29 քաղաքներից, ովքեր միմյանց հետ մրցել են բասկետբոլի, բադմինտոնի, սեղանի թենիսի, շախմատի և այլ մարզաձևերի մրցաշարերում։