Առաջին եռամսյակում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը աջակցել է ավելի քան 500 հայրենադարձի

09 Ապրիլի 2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն ամփոփել է հունվար-մարտ ամսիների ընթացքում իրականացված աշխատանքմերը: Առաջին եռմասյակում կենտրոն դիմել է շուրջ 500 հայրենադարձ և Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու ցանկություն հայտնած հայրենակից ավելի քան 30 երկրից։

Նամակ-դիմումները, զանգերն ու այցերի ընթացքում քննարկված հարցերը  վերաբերել են ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում կացության կարգավիճակի ձեռքբերմանը, զինապարտությանը, առողջապահական աջակցությանը, մաքսային հարցերին, աշխատանքի տեղավորմանն ու ինտեգրմանն ուղղված ծրագրերի մասնակցությանը:

Կենտրոնի կողմից 2024 թվականին իրականացվող Հայոց լեզվի անվճար դասընթացների առաջին փուլին մասնակցել է 62 հայրենադարձ աշխարհի 13 երկրից, իսկ իրազեկման և ինտեգրման դասընթացների երկու փուլերին՝ 26 հայրենադարձ աշխարհի 9 երկրից:

Առողջապահական աջակցություն է ցուցաբերվել 18 սիրիահայ հայրենադարձի՝ պետական պատվերի շրջանակում ապահովելով նրանց բուժսպասարկումը:

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում կայացել են նաև պետական և մասնավոր ոլորտի դերակատարների մասնակցությամբ մի շարք հանդիպում-միջոցառումներ՝ ուղղված հայրենադարձներին խորհրդատվական աջակցության տրամադրմանը Հայաստանում բիզնես սկելու հարցերում, աշխատանքի տեղավորման հնարավորություններին, լրացուցիչ կրթությանը և վերապատրաստման ծրագրերին, որոնց մասնակցել են շուրջ 170 հայրենադարձ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ ստորագրել է Փոխգործակցության հուշագրի՝ ուղղված Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office