Զարեհ Սինանյանը հանդիպել է Ալբանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
15 Ապրիլի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ալբանիայի հայ համայնքի ղեկավար անդամ, Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարուժան Փիրանյանի և Հայաստան֊Ալբանիա բարեկամության միության փոխնախագահ Պերճ Փիրանյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ Ալբանիայի հայ համայնքը, լինելով փոքրաթիվ, աչքի է ընկնում հայրենիքի հետ ակտիվ կապով և համագործակցության պատրաստակամությամբ: «Վստահ եմ, որ ապագայում մասին ավելի սերտ կաշխատենք: Լիահույս եմ նաև ձեզ տեսնել աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում»,-նշել է Գլխավոր հանձնակատարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատրավել հայ համայնքի ներկայիս իրավիճակին, խնդիրներին, ինչպես նաև գրասենյակի աշխատանքներին և ծրագրերին: