Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
15 Ապրիլի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։
Գլխավոր հանձնակատարը հանդիպման սկզբում իր ցավակցություն է հայտնել Սիդնեյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ շուտափույթ ապաիքնում մաղթելով տուժածներին։
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանն բարեմաղթել է նրան հաջող գործունեություն ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանի պաշտոնում։
Կարևորելով հայ համայնքի դերակատարումը հայ-ավստրալիական հարաբերությունների հետագա զարգացման գործում՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է այս տարվա փետրվարին Սիդնեյ և Մելբուռն կատարած իր այցերի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև գրասենյակի ծրագրերին և դրանցում ավստրալիահայերի մասնակցությանը, սփյուռքի ներուժի ներգրավման աշխատանքներին, հայրենադարձությանը և այլ թեմաների։
Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։