Զարեհ Սինանյանը հանդիպել է Դանիել Քյուրքջյանի հետ
25 Ապրիլի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ, ով Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ շարունակական աշխատանքն ու հայկական սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը։
Զարեհ Սինանյանը ողջունել է Ֆրանսիահայ խորհրդի բազմոլորտ գործունեությունը, կարևորել կառույցի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի և Ֆրանսիահայերի խորհրդի միջև համագործացկության խորացման վերաբերյալ հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և ֆրանսիահայերի մասնակցությանը։
