Հանդիպումներ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
29 Ապրիլի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունում հանդիպել է Ստրասբուրգի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է գրասենյակի գործունեությունը, ապագա ծրագրերը, մտքեր են փոխանալկվել ավելի սերտ ու արդյունավետ համագործակցության վերաբերյալ։
Գլխավոր հանձնակատարը Ստրասբուրգի քաղաքապետարանում հանդիպել է Ստրասբուրգի հայազգի արվեստագետների հետ: Հանդիպմանը մասնակցել է Ստրասբուրգի միջազգային, եվրոպական և անդրսահմանային հարցերով փոխքաղաքապետ Վերոնիք Բերթհոլլը։
Հանդիպումը կազմակերպել էր Գրանդ Էսթի «Հայկական սփյուռք» ասոցացիան։
Հանդիպմանն արվեստագետները ներկայացրել են իրենց ապագա ծրագրերը, քննարկել Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Ստրասբուրգի «Արեգ» կրթամշակութային միության ներքո գործող շաբաթօրյա դպրոց և հանդիպել միության նախագահ, դպրոցի ուսումնական մասի պատասխանատու Մելինե Մանասյանի, դպրոցի ուսուցչուհի Ալիսա Մարգարյանի և աշակերտների հետ։
Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական ծրագրերին, ինչպես նաև քննարկել դպրոցին վերաբերող մի շարք հարցեր։