Հանդիպում Լաքսու քաղաքի հայ համայնքի հետ

29 Ապրիլի 2024

Ֆրանսիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լաքսու քաղաքում հանդիպել է տեղի և շրջակա քաղաքների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Գրանդ Էսթի «Հայկական սփյուռք» ասոցացիան։

Հանդիպմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Լաքսուի քաղաքապետ Լորան Գարսիան, Մորտե Մոսելի դեպարտամենտի խորհրդի նախագահ Շենես Խիրունին և Վալերի Դեբորդ, Գրանդ Էսթ ռեգիոնի խորհրդի առաջին փոխնախագահ Վալերի Դեբորդը։

Գլխավոր հանձնակատարը համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել գրասենյակի գործունեությունը, իրականացված և ընթացիկ ծրագրերը,  այնուհետ պատասխանել ներկաների հարցերին։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office