Հանդիպում Ստրասբուրգի քաղաքապետի և Գրանդ Էսթ ռեգիոնի պրֆեկտի հետ
30 Ապրիլի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա այցի շրջանակներում հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանին։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
Գլխավոր հանձնակատարն ընդգծել է հայ համայնքի կարևոր դերը երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու զարգացման գործում և միաժամանակ նշել, որ գրասենյակը պատրաստ է հնարավորինս աջակցել Ստրասբուրգի հետ համագործակցության զարգացմանը։
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Գրանդ Էսթ ռեգիոնի պրֆեկտի Ժոզիան Շևալյեի հետ։ Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ տարվող աշխատանքները։