Հանդիպում Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
11 Մայիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վենետիկում այցելել է ՀՀ պատվո հյուպատոսություն և հանդիպել հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենքին և սփյուռքին վերաբերող հարցեր:
Այնուհետ առանձին հանդիպում է տեղի ունեցել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլյանի, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի և Տրևիզոյի համայնքային ակտիվիստ Գայանե Սահակյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրականացվող կրթական, մշակութային, հայագիտական, հայկական շահերի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքները և նախաձեռնությունները: