Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սերժ Անգելյանի հետ
24 Մայիսի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Գերմանիայում սփյուռքի գործերի նորանշանակ հանձնակատար Սերժ Անգելյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնակատարների ինստիտուտի զարգացման և ներդրման ուղղությամբ նախաձեռնությունները, համայնքում իրականացվելիք աշխատանքները և առաջնահերթությունները:
Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ Սփյուռքի գործերի հանձնակատարները համայնքների և Հայաստանի կառավարության տարբեր օղակների միջև կամուրջ են հանդիսանում, դառնում են համայնքի ներկայացուցիչը Հայաստանում և Հայաստանի ներկայացուցիչը՝ համայնքում:
Հանդիպման ընթացքում կարևորվել են Սփյուռքի գործերի հանձնակատարների միջև փորձի փոխանակումը և ցանցային կարողությունների ընդլայնումը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին: