Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ցուցահանդեսին
29 Մայիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը, որը միտված էր բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը:
«2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին գրանցվել է ներքին այցելությունների թվի շուրջ 19% աճ, ինչը հանրության կողմից մեր երկրի հարուստ ժառանգությունը ճանաչելու և Հայաստանում ճանապարհորդելու պատրաստակամության վառ ապացույց է։ Նախարարությունը սատարում է այս գաղափարը և ակտիվորեն կյանքի կոչում այն՝ ի նպաստ մարզերում զբոսաշրջային գործարար հարաբերությունների ձևավորմանը, քանի որ զբոսաշրջությունը հանդիսանում է տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը»֊ նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի մարզերը ներկայացրել են իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունը, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։