Շախմատի սիրողական մրցաշար՝ հայրենադարձ դպրոցականների մասնակցությամբ
31 Մայիսի 2024
«Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքը շարունակվել է հայրենադարձ ընտանիքների երեխաների համար կազմակերպված շախմատի սիրողական մրցաշարով: Մրցաշարին մասնակցել է 18 պատանի Սիրիայից, Իրաքից, Ուկրաինայից, ՌԴ-ից և Մեծ Բրիտանիայից:
Անցկացված 5 շրջափուլի արդյունքում սիրողական մրցաշարի հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 6-րդ դասարանցի, իրաքահայ Իսա Խոկասեանը:
Մրցաշարի ավարտին դպրոցականները պարգևատրվել են վկայականներով և հուշանվերներով:
Կազմակերպական աշխատանքներին աջակցել է Երևանի շախմատի ֆեդերացիան:
«Հայրենադարձության շաբաթը» անցկացվում է մայիսի 27-ից 31-ը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի նախաձեռնությամբ։