Հանդիպում Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ
05 Հունիսի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։
Ողջունելով հյուրին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում։
Իր հերթին Քրիսթինե Վայգանդը ներկայացրել է հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ շեշտելով ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը: Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների կարիքների լուծման ուղղությամբ աշխատանքներին։
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը խոսել է նաև հայկական սփյուռքի հետ համագարոծակցության մասին՝ այս համատեքստում շեշտելով Արգենտինայի հայ համայնքի հետ ակտիվ համագործակցության օրինակը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և դրա շրջանակներում միջազգային գործընկերների ներգրավվածությանը։