Հանդիպում Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ
05 Հունիսի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ մինչ օրս նշանակված Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ:
Մասնավորապես, հանդիպմանը ներկա են գտնվել Դիանա Հովակիմյանը (Լեհաստան), Սերժ Անգելյանը (Գերմանիա), Աննա Կարապետյանը (Դանիա), Սարո Խուդավերդին (Իտալիա), Մաթևոս Հախվերդյանը և Հայկ Ազիզբեկյանը (Նիդերլանդներ), Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը (Իսպանիա), Գարաբեդ Հակոբյանը (Շվեդիա), Վահրամ Ճուղուրյանը (Սլովակիա), Դանիել Դավթյանը (Ֆինլանդիա), Ռոբերտ Տեր Արսենյանը և Վահագն Մովսեսյանը (Ֆրանսիա):
Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումները հայ համայնքներում նոր հնարավորություններ են ստեղծում համայնք-պետություն կապերի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարների աշխատանքային գործառույթների շրջանակը և գործունեության նկարագիրը: Հանձնակատարները ներկայացրել են համայնքային աշխատանքի ընթացքը, առաջիկա անելիքները և կարևորել միմյանց հետ ցանցային համագործակցությունը:
Քննարկվել են նաև աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին առնչվող հարցեր: