Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլը
17 Հունիսի 2024
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների շրջանում հայապահպանության և ինքնության զարգացման նպատակով։
Սփյուռքի 600 պատանիներ ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում ամառը անցկացնել հայրենիքում։ Այս տարի ծրագիրն անցկացվում է վեց փուլով, որոնցից առաջինն ավարտվել է՝ ունենալով 55 մասնակից Ռուսաստանից, Վրաստանից և Իռլանդիայից։
13 օր նրանք ուսումնասիրել են հայոց լեզուն, պատմությունն ու երգուպարը, այցելել երկրի պատմամշակութային վայրեր, տեղեկացել Հայաստանում կրթական հնարավորությունների մասին և այլն։
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է այսօր՝ հյուրընկալելով 120 պատանիների Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Էստոնիայից և Լատվիայից։