Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության հավաքին
24 Հունիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության համայնքային զարգացման ծրագրերի ներկայացման և կրթաթոշակների արդյունքների ամփոփման միջոցառմանը: 2011 թվականից գործող «Թաքնված ճանապարհ» նախաձեռնությունը (HRI) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կրթական և առաջնորդական նոր հնարավորություններ փոխանցել Հայաստանի գյուղերի երիտասարդներին՝ ամառային կրթական ճամբարների, կրթաթոշակների և զարգացման ծրագրերի միջոցով:
Բարեգործական կազմակերպությունը հիմնադրել են ԱՄՆ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի մի խումբ հայ ուսանողներ, և այն ներկայումս մասնաճյուղեր ունի մի քանի այլ համալսարաններում:
Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ «Թաքնված ճանապարհ»-ը կարևոր առաքելություն ունի, այն է՝ գյուղերի հզորացում կրթական, առաջնորդական և աշխատանքի հնարավորությունների միջոցով:
Ելույթներով հանդես են եկել նաև նախաձեռնության հիմնադիր-տնօրեն Նանոր Պալապանեանը և ծրագրերի ղեկավար Անուշ Մկրտչյանը:
Այնուհետ ծրագրերի շահառուները ներկայացրել են իրենց աշխատանքները և արդյունքները: