Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը 

26 Օգոստոսի 2024

Ավարտվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը: Այն այս տարի անցկացվել է 6 փուլով՝ հյուրընկալելով 13-18 տարեկան 600 սփյուռքահայ  պատանիների 20 երկրներից։   

Ծրագրի 6-րդ փուլի փակման արարողության ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը նպատակը՝ նպաստելու սփյուռքահայ պատանիների շրջանում ազգային ինքնության պահպանմանն ու հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։ ««Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ամենամյա ծրագրերից է։ Լիահույս եմ, որ ծրագրի երկու շաբաթների ընթացքում դուք նորովի եք բացահայտել Հայաստանն ու ձեռք բերել ընկերներ, որոնց հետ շփումը կշարունակեք ծրագրի ավարտից հետո»,-նշել է Զարեհ Սինանյանը՝ դիմելով ծրագրի մասնակիցներին։ 

Ծրագրի ընթացքում պատանիները հաճախել են հայերեն լեզվի, հայագիտական առարկների և ազգային երգուպարի դասընթացների, ինչպես նաև այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր և ծանոթացել առկա կրթական հնարավորություններին։ 

Հիշեցնենք, որ ծրագրի հայաստանյան փուլի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office