«իԳործ»-ն ընդլայնվում է մարզերում

04 Հոկրեմբերի 2024

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մարզային շրջափուլին միացավ ևս մեկ մասնագետ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի համագործակցության արդյունքում իսպանահայ Միքայել Շելեմետևը կտեղափոխվի Գյումրի՝ մեկնարկելով իր աշխատանքը Գյումրու համայնքապետարանում: Մինչ այս՝ Միքայելը «իԳործ»-ի շրջանակներում մեկ տարի աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: 

Ողջունելով հյուրերին՝ Գյումրու համայնքապետի տեղակալ Լուսինե Սանոսյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ մասնագետը մեկ տարի շարունակ կներդնի իր գիտելիքները և փորձը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ծրագրերի զարգացման գործում: 

Հիշեցնենք, որ Միքայել Շելեմետևը մասնագիտացած է սոցիալական ձեռներեցության մեջ՝ լինելով Mundiroom Co.-ի հիմնադիրը, որը համալսարանականների համար անշարժ գույքի ոլորտում ամենակարևոր ընկերություններից մեկն է: Միքայելը Հայաստանում ստեղծել է բազմաթիվ սոցիալական ձեռնարկություններ, ինչպիսիք են Հայաստանի առաջին հողային արվեստի թանգարան Magic Forest-ը և սոցիալական հանգստավայր Lost-ը: 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office