«Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում

07 Հոկրեմբերի 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝  գործընկեր հասարակական  ու միջազգային կազմակերպությունների, փորձագետ-գիտնականների ու հայրենադարձների մասնակցությամբ:

Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը ներկայացրեց օրենքի նախագծով նախատեսվող դրույթները, ծավալվեց քննարկում օրենքով նախատեսված կարգավորումների, հասկացությունների, ինտեգրման միջոցառումների, պատասխանատու լիազոր մարմինների, գործընկերության և այլ հարցերի վերաբերյալ: 

Գրասենյակը գործընկեր կառույցներին նաև հաղորդում ներկայացրեց վերջին օրերին Լիբանանում ստեղծված իրավիճակի ու հայ համայնքի իրադրության վերաբերյալ:

Մասնակցում էին «Իզմիրլյան» հիմնադրամը,  «Առաքելություն Հայաստան», Repat Armenia, «Դեպի Հայք», «Հայկական Կարիտաս»,  «Կարմիր խաչ», «Մարդը կարիքի մեջ» (People in Need) կազմակերպությունները, Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), «Օրբելի» և «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնների  և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերջիններս հանդես եկան առաջարկություններով և դիտարկումներով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ: 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office