Զարեհ Սինանյանը հանդիպել է Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 

01 Նոյեմբերի 2024

Սան Պաուլո այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ պատվավոր հյուպատոսությունում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Սան Պաուլոյի հայ երիտասարդական կառույցների և նախաձեռնությունների ներկայացուցիչները։ 

Գլխավոր հանձնակատարը հանդիպման շրջանակում ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, խոսել սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերի,  հայ համայնքների հետ երկխոսության զարգացմանն ու հայրենադարձության աջակցմանը միտված նախաձեռնությունների մասին։ 

Զարեհ Սինանյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են գրասենյակի հետ համագործակցության ձևաչափերին, ընթացիկ ծրագրերին մասնակցությանն ու Բրազիլիայի հայ համայնքի հետ կապի առավել ամրապնդմանը։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office