Զարեհ Սինանյանը հանդիպել է Կորդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11 Նոյեմբերի 2024

Արգենտինա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կորվոբա քաղաքում այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակ և հանդիպում ունեցել կառույցի նախագահ Արիել Վարդանյանի և վարչության անդամների հետ։

Կորդոբայում տեղի  է ունեցել նաև հանդիպում Կորդոբայի հայ համայնքի (Colectividad Armenia de Córdoba) ներկայացուցիչների կողմից։ Համայնքի վարչության նախագահ Լիլիան Բալեանի հետ և համայնքի անդամների հետ քննարկման շրջանակում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու խոսել Հարավային Ամերիկայի հայ համայնքների հետ համագործակցության հնարավորությունների մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև հայապահպանությանը, հայերեն լեզվի ուսուցմանն ու երիտասարդությանն ներգրավմանն ուղղված բազմաթիվ հարցեր։

Կորդոբայում Զարեհ Սինանյանն այցելել է նաև հայ համայնքի  Մանուել Բելգրանոյի անվան դպրոցը, հանդիպել դպրոցի ղեկավարության Կլաուդիա Տոլեդոյի և Լորենա Սոսայի հետ, շրջել ուսումնական հաստատությունում և ծանոթացել կրթական ծրագրերին։

Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Կորդոբայի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցի և հանդիպում ունեցել Տեր Կարապետ Նահապետյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանն ուղղված տարաբնույթ հարցեր։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office