Ավարտվել է Արգետնինա այցը
20 Նոյեմբերի 2024
Բուենոս Այրես կատարած այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատությունում, հանդիպել դպրոցի ղեկավարության և սաների հետ: Աշակերտները հանդես են եկել մշակութային ծրագրով:
Առանձին հանդիպում է կայացել Բուենոս Այրեսի հայկական դպրոցների ղեկավար կազմերի հետ, որոնցում ընդգրկված են եղել նաև ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Արծրունի, Վիսենտե Լոպեսի հայկական վարժարանները: Հանդիպումը հնարավորություն է ընձեռել քննարկել հաստատությունների լավագույն փորձը, մարտահրավերները և նպատակները: Քննարկման առանցքային թեման է եղել հայոց լեզվի պահպանումը։ Մասնակիցները մտքեր են փոխանակել ուսումնական ծրագրերի բարելավման և ուսուցիչների վերապատրաստումների վերաբերյալ:
Գլխավոր հանձնակատարն այցն ավարտել է Հայ ավետարանական եկեղեցի այցելությամբ: