Զարեհ Սինանյանը մասնակցել է Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
09 Փետրվարի 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 9-ին մասնակցել է հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը, Տերյանի ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ և այլ պաշտոնյաներ։
Հյուրերն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին։
Միջոցառման մասնակիցները նշանավորել են Վահան Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը և ստեղծագործական վաստակը։
Երևանի հ․ 91 դպրոցի աշակերտներն ասմունքել են Վահան Տերյանի բանաստեղծությունները։
Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։