Զարեհ Սինանյանն ընդունել է Շվեդիայում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարին

05 Մարտի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Շվեդիայում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Գարաբեդ Հակոբյանին։

Հանդիպման ընթացքում Գարաբեդ Հակոբյանը ներկայացրել է համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը և առկա խնդիրները:

Քննարկվել են ընթացիկ տարում Հայաստան-Շվեդիա երկկողմ այցերի կազմակերպման վերաբերյալ հարցեր:

Զարեհ Սինանյանը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի միջոցով համայնքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել այս տարվա օգոստոսին Գրասենյակի կողմից կազմակերպվող Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին Շվեդիայի հայ համայնքի երիտասարդների մասնակցությանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office