Զարեհ Սինանյանն ընդունել է Մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչ Կառլոս Անթառամյանին

07 Մարտի 2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ընդունել է Մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչ՝ համայնքի պատմության և հայությանը վերաբերող բազմաթիվ հետազոտությունների հեղինակ, մարդաբան Կառլոս Անթառամյանին։

Քննարկվել են Մեքսիկայի տարբեր քաղաքներում հայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Հյուրը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է տարիների ընթացքում իր կատարած հետազոտությունները Լատինական Ամերիկայի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության և Հայիթիի համայնքների մասին և ընդգծել, որ հայերը մեծ ներդրում են ունեցել այդ երկրների տնտեսական և մշակութային ոլորտներում։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Անթառամյանի հայապահպան և ազգանվեր գործունեությունը։

«Աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանումը և Հայաստանի հետ կապերի սերտացումը մեր առանցքային նպատակներից է», – նշել է Զարեհ Սինանյանը։

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է այս տարվա օգոստոսին Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի անցկացման մասին և հույս հայտնել, որ Մեքսիկայի հայ համայնքը կունենա ակտիվ ներկայացվածություն միջոցառմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office