Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին և Դավիթ Կազանջյանին
09 Մարտի 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ասպիրանտների պատվիրակությանը, որը ղեկավարում էր Ուորթոնի դպրոցի և Լաուդերի ինստիտուտի ասպիրանտ, անգլերեն լեզվի պրոֆեսոր, համեմատական գրականագիտության և գրականության տեսության ամբիոնի համակարգող Դավիթ Կազանջյանը։
Ուսանողները Լաուդերի ինստիտուտում՝ Ուորթոնի MBA դպրոցի հետ համատեղ, ստանում են միջազգային հետազոտությունների մագիստրոսի կոչում։ Նրանց այցը Հայաստան կազմակերպվել էր Լաուդերի միջմշակութային ծրագրի շրջանակում, որի նպատակն է ծանոթացնել ուսանողներին հայկական սփյուռքի պատմությանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայրենադարձության իր անձնական փորձը՝ խոսելով դժվարությունների և մարտահրավերների մասին։ Նա նաև ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծելով իրականացվող ծրագրերն ու հաժողովները։
Հանդիպմանը ներկա էր նաև Birthright Armenia-ի տնօրեն Սևան Կաբակյանը։
Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը պատասխանել է ուսանողների բարձրացրած հարցերին՝ քննարկելով նրանց հետաքրքրող թեմաները։