Զարեհ Սինանյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը

19 Մարտի 2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 19-ին ընդունել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վերջիններիս իրենց ներդրած ջանքերի համար, որոնք ուղղված են եղել Միսաք Մանուշյանի հիշատակի պահպանմանը և նրա հերոսական գործունեության ճանաչմանը։ Սինանյանն ընդգծել է, որ Մանուշյանը պայքարել է բռնապետության դեմ և ցուցադրել նվիրվածություն ազատության ու արդարության գաղափարներին։

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գրասենյակի ծրագրերը, քննարկվել են հարցեր՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման, դպրոցների սերտ համագործակցության, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիության ձեռք բերման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office