Զարեհ Սինանյանը հանդիպել է Շամոնիի քաղաքապետ Էրիկ Ֆուռնյեի հետ
27 Մարտի 2025
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի արևելքում գտնվող Շամոնի քաղաքում հանդիպել է Շամոնիի քաղաքապետ Էրիկ Ֆուռնյեի հետ։
Շամոնին լեռնադահուկային սպորտի և ձմեռային մարզաձևերի սիրահարների համար հայտնի զբոսաշրջային կենտրոն է, որը գտնվում է Ֆրանսիական Ալպերում։ Այնտեղ 1924 թվականին անցկացվել են առաջին ձմեռային օլիմպիական խաղերը, իսկ բարձունք տանող ճոպանուղին, որը կառուցվել էր 1955 թվականին, կառուցման պահին ամենաբարձրն էր աշխարհում։
Զարեհ Սինանյանը Շամոնիի քաղաքապետին ներկայացրել է Հայաստանում ձմեռային մարզաձևերի և լեռնադահուկային սպորտաձևերի համար նախատեսված քաղաքները՝ ընդգծելով ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների ակտիվությունը ՀՀ-ում ձմեռային հանգիստն անցկացնելու հարցում։
Քննարկվել են Շամոնիի և ՀՀ լեռնադահուկային քաղաքներից որևէ մեկի հետ հնարավոր համագործակցության, փորձի փոխանակման և քույր-քաղաքներ հռչակվելու հեռանկարները։
Գլխավոր հանձնակատարը հանդիպման ավարտին հրավիրել է Էրիկ Ֆուռնյեին այցելել Հայաստան։
