Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի և Հայաստանի հոկեյի լիգայի խորհրդի անդամ Նատալյա Կազանցևայի հետ

03 Ապրիլի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի և Հայաստանի հոկեյի լիգայի խորհրդի անդամ Նատալյա Կազանցևայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է այս տարվա ապրիլի 13-19-ը Երևանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 տարվա դադարից հետո։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի և Ուզբեկստանի հավաքականները։

Հյուրերը ներկայացրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Հայաստանի հոկեյի հավաքականի ներկայիս կազմը, վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ինչպես նաև առկա կարիքներն ու խնդիրները։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Հայաստանում հոկեյի զարգացմանն ուղղված ջանքերը՝ կարևորելով այս մարզաձևի միջոցով հայկական սպորտը միջազգային հարթակներում ներկայացնելու և Հայաստանում խոշոր մարզական իրադարձություններ անցկացնելու նախաձեռնությունները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office