Զարեհ Սինանյանը տեսահանդիպում է ունեցել Քեյփթաունի Հոլոքոստի և Ցեղասպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ

11 Ապրիլի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսահանդիպում է ունեցել Քեյփթաունի Հոլոքոստի և Ցեղասպանության կենտրոնի տնօրեն Յակուբ Նովակովսկու և կրթական տնօրեն Օրլի Բառնետի հետ։

Քննարկման հիմնական թեման Քեյփթաունում Հայոց ցեղասպանության հիշատակման և հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ էր։

Կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այս տարի ավելի ուշ կազմակերպել հանրային հիշատակի միջոցառում և ֆիլմի դիտում։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ողջունել է այս նախաձեռնությունները՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գլոբալ իրազեկման և կրթության խթանման կարևորությունը՝ հատկապես Քեյփթաունի կենտրոնի և Երևանում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նման հեղինակավոր հաստատությունների հետ համագործակցության միջոցով։

Որպես Հարավաֆրիկյան Հանրապետության Հոլոքոստի և Ցեղասպանության հիմնադրամի (SAHGF) մաս, Քեյփթաունի կենտրոնը կարևոր դեր է խաղում Հարավային Աֆրիկայում Հոլոքոստի և Ցեղասպանության կրթության զարգացման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող հայ համայնքի՝ մոտ 300–350 մարդու, ներգրավվածության կարևորությանը, որոնք հիմնականում ապրում են Յոհանեսբուրգում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office