Գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Զգայական ինտեգրման հայկական ինստիտուտ» ՀԿ-ի համահիմնադիրներ հետ
07 Մայիսի 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Զգայական ինտեգրման հայկական ինստիտուտ» ՀԿ-ի համահիմնադիրներ Դմիտրի Զավրաժնովի և Նատալյա Բոգդանովայի հետ։
Հանդիպման ընթացքում ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են ինստիտուտի գործունեությունը, որը հիմնադրվել է 2023 թվականին՝ նպաստելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցությանը և ներառական կրթության զարգացմանը։ Կազմակերպությունը ներդնում է ASI մեթոդով թերապիա, կազմակերպում մասնագետների վերապատրաստումներ և համագործակցում է Հայաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։
Ներկայումս ինստիտուտը համագործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ։
Զարեհ Սինանյանը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունները՝ ընդգծելով միջազգային փորձի փոխանակման և Հայաստանում կայուն ու արդյունավետ համակարգերի ձևավորման կարևորությունը։ Նա շեշտել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել այն ծրագրերին, որոնք միավորում են նորարարությունն ու կրթությունը։
Կողմերը կարևորել են նաև սփյուռքի մասնագետների ներգրավումը՝ ներառական մոտեցումների խորացման և որակյալ կրթական միջավայրի ձևավորման համար։