Զարեհ Սինանյանը հանդիպել է Մարտին Շեֆերի և պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պետցոլդի հետ
20 Մայիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին հանդիպել է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ Մարտին Շեֆերի և Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պետցոլդի հետ։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետը հետաքրքրվել է տեղի համայնքի կարիքներով և հայտնել պատրաստակամություն իր լիազորությունների շրջանակում աջակցելու բարձրացված հարցերի կարգավորմանը և նպաստելու համայնքի կյանքի բարելավմանը։
Քննարկվել են Երևան–Բեռլին, ինչպես նաև Հայաստան–Գերմանիա փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր՝ տնտեսական, մշակութային, կրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը։
Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պետցոլդի հետ քննարկվել է Բեռլինում Գերմանահայկական տնտեսական համաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվում է սկսել նախապատրաստական աշխատանքներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ երկկողմ փոխայցերի, ինչպես նաև քննարկված ոլորտներին առնչվող առանձին նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։