Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլը
06 Հունիսի 2025
Մեկնարկել է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում են 13-18 տարեկան 49 պատանիներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից։
Բացման արարողության ընթացքում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ողջունել է Հայաստան ժամանած մասնակիցներին՝ մաղթելով հագեցած և արդյունավետ օրեր։
Ծրագիրը ներառում է երկշաբաթյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, մարզական և մշակութային միջոցառումներ:
Երկշաբաթյա ծրագիրն այս տարի անցկացվում է ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում 6 փուլով՝ հյուրընկալելով 600 սփյուռքահայերի 27 երկրներից:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: