Զարեհ Սինանյանը հանդիպել է «Վեր Վար»-ի հիմնադիրների հետ
10 Հունիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է սպորտային ժայռամագլցման «Վեր Վար» մարզադահլիճի հիմնադիրների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց բախվել են նրանք, որպես հայրենադարձներ, Հայաստանում բիզնես հիմնելիս։
«Վեր Վար»-ը պաշտոնապես բացվել է 2025 թվականի մայիսի 10-ին և համարվում է իր տեսակի մեջ առաջիններից մեկը Հայաստանում։ Այն հիմնադրվել է ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հայրենադարձների կողմից։
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել մարզադահլիճում, ծանոթացել ենթակառուցվածքներին և զրուցել թիմի անդամների հետ՝ լսելով նրանց հայրենադարձության պատմությունները, Հայաստանում նորարարական և եզակի ձեռնարկություն հիմնելու մարտահրավերները, ինչպես նաև ժայռամագլցման և բացօթյա սպորտաձևերի մշակույթը Հայաստանում զարգացնելու վերաբերյալ նրանց տեսլականը։
Այցի ընթացքում անդրադաձ է կատարվել նաև՝ երիտասարդության և սփյուռքի ներգրավվածության, առողջ ապրելակերպի, ինչպես նաև համայնքաշինությանը վերաբերող մի շարք թեմաների։