«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են հայրենիքի հետ ծանոթությունը

30 Հունիսի 2025

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են հայրենիքի հետ ծանոթությունը՝ այցելելով Հայաստանի պատմամշակութային վայրեր և թանգարաններ։

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում մասնակիցները այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Նրանք զինվորական ճաշ են ունեցել և շրջել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, ինչպես նաև եղել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում։

Վաղը նրանք ավարտում են երկշաբաթյա ծրագիրը, որի ընթացքում հասցրել են ճանաչել հայրենիքը և պատմությունը, կատարելագործել հայոց լեզվի իմացությունը և ձեռք բերել նոր ընկերներ։

Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 13-ից 18 տարեկան 127 սփյուռքահայ պատանի՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վրաստանից։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office