Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Մասնագիտական ներգրավվածության հնարավորությունները Հայաստանում»
06 Օգոստոսի 2025
Օգոստոսի 6-ին, Ազգային երիտասարդական համաժողովի երկրորդ օրվա՝ «Կայուն նպատակային ներգրավվածություն» խորագրի ներքո անցկացվել է «Մասնագիտական ներգրավվածության հնարավորությունները Հայաստանում» թեմայով բանախոսություն և կլոր-սեղան քննարկում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Գրասենյակի գործընկեր կազմակերպությունների և երիտասարդների մասնակցությամբ:
Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, սփյուռքի երիտասարդների համար Հայաստանում մասնագիտական ներգրավվածության հնարավորությունները, անդրադառնալով գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև պետական և մասնավոր ոլորտներում սփյուռքահայ հայրենադարձների փորձին, և պատասխանել ներկաների հարցերին:
Գլխավոր հանձնակատարի բանախոսությանը հաջորդել են կլոր-սեղան քննարկումները, որի ընթացքում գործընկեր կազմակերպությունները, Զարեհ Սինանյանն ու գրասենյակի ներկայացուցիչները և մասնակիցները համատեղ քննարկել են երիտասարդներին ներգրավվելու հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու հնարավոր լուծումները՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ-ում մասնագիտական ներգրավվածության բարձրացման համատեքստում:
Կլոր սեղան քննարկմանը մասնակցել են՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, Հովնանյան հիմնադրամը, Իմ քայլը հիմնադրամը, IMAST և reArmenia բարեգործական հարթակները, Viva հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Teach for Armenia-ն,Կերոն զարգացման հիմնադրամը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը, Maison Marom-ը, Հայաստանի ՏՏ միությունը, Մարզերի երեխաները մարզերում, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարան, AYO! բարեգործական հարթակը և Ֆասթ բանկը։
Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է նաև հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը: