Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Առաջնորդ հայուհիներ․ նոր մտածողության ձևավորում»
07 Օգոստոսի 2025
Մեկնարկել են Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի ամփոփիչ՝ երրորդ օրվա «Շարունակական ազդեցության պահպանում» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
«Առաջնորդ հայուհիներ․ նոր մտածողության ձևավորում» խորագիրը կրող քննարկման շրջանակում բանախոսները կիսվել են իրենց փորձով և տեսլականով՝ անդրադառնալով կանանց առաջնորդության հնարավորություններին, մարտահրավերներին և հասարակական ազդեցությանը Հայաստանում և սահմաններից դուրս։
Քննարկման բանախոսներն էին ՀՀ-ում առաջին կին թորակալ վիրաբույժ Նատալյա Բաղումյանը, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյանը, գեղարվեստական մարմնամարզության սպորտի կրկնակի վարպետ, Հայաստանի 12-անգամյա չեմպիոն Սիլվա Սարգսյանը և Երևանում առաջին մասնագիտացված գինու բարի՝ «In Vino» -ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը։
Նիստը վարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական Նելլի Ղուլյանը։
Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝ https://www.youtube.com/live/od8jWmQ8aw4?si=xyMP2ZRXh88HMzqi: