Զարեհ Սինանյանը Փարաքար համայնքում մասնակցել է «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը

20 Օգոստոսի 2025

Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փարաքար համայնքում մասնակցել է «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, քոլեջի կառավարման խորհրդի պատվավոր անդամ Նարեկ Մկրտչյանը, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Հայ օգնության ֆոնդի տնօրեն Բագրատ Սարգսյանը:

Քոլեջը պետական ուսումնական հաստատություն է, որը տրամադրում է համապարփակ կրթություն թվային արվեստի, ճարտարագիտության և արտադրության, ինչպես նաև համակարգչային գիտության ոլորտներում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office