«Հայրենադարձության շաբաթ 2025» - «Գործարար էթիկա»
09 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 9-ին, «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակում տեղի է ունեցել «Գործարար էթիկա» թեմայով դասախոսություն։
Դասախոսությունը վարել է Big Mind կրթական ծառայությունների ընկերության հիմնադիր, հայրենադարձ Հակոբ Մակդիսը։
Դասին մասնակցել են մոտ երկու տասնյակ հայրենադարձներ՝ Գերմանիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից։
Մասնակիցները ծանոթացել են գործարար միջավայրում էթիկայի հիմնական կանոններին, մշակութային ինտելեկտի դերին և ոչ վերբալ հաղորդակցության նշանակությանը։ Գործնական օրինակների միջոցով նրանք քննարկել են հիմնական սխալները և բացահայտել արդյունավետ շփման գաղտնիքները՝ հաճախորդների և գործընկերների հետ։