Զարեհ Սինանյանը մասնակցել է Winds of Armenia Առագաստանավային սպորտի J/70

12 Սեպտեմբերի 2025

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Winds of Armenia առագաստանավային ակումբի կողմից կազմակերպված Առագաստանավային սպորտի J/70 դասում երկրորդ անգամ անցկացվող Հայաստանի բաց առաջնության բացման արարողությանը, և հանդես է եկել բացման խոսքով:

Զարեհ Սինայնանն իր ելույթում նշել է. «Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն որպես սպորտային մրցաշար, այլև որպես հզոր ուղերձ Հայաստանի բաց և մրցունակ լինելու մասին։ Սա նոր էջ է մեր երկրի մարզական և զբոսաշրջային կյանքի պատմության մեջ՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանին ներկայանալ միջազգային մարզական հանրությանը որպես հետաքրքիր և գրավիչ ուղղություն»։

Առագաստանավային սպորտի մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 11-14-ը, որին մասնակցում են ավելի քան 20 թիմեր՝ տարբեր երկրներից:

Առաջնության գլխավոր մրցավարը իտալացի Լուկա Բաբինին է, ով աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն ՀՀ դրամ:

Winds of Armenia առագաստանավային ակումբը նպատակ ունի նպաստելու Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորմանը, երկրի երիտասարդության մարզական դաստիարակությանը, Սևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը և մարզական ու զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office