«Հայրենադարձության շաբաթ 2025» - «Բիզնեսի թվայնացում. Ինչպե՞ս օգտագործել ՏՏ գործիքները»

12 Սեպտեմբերի 2025

Սեպտեմբերի 11-ին, «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակում, տեղի է ունեցել «Բիզնեսի թվայնացում. Ինչպե՞ս օգտագործել ՏՏ գործիքները» թեմայով վարպետության դաս։

Դասը վարել է թվայնացման մասնագետ, ավագ ՏՏ բիզնես վերլուծաբան, Հայաստանի ՏՏ ասոցիացիայի հիմնադիր և հայրենադարձ Մարատ Ներսիսյանը։

Մասնակից դարձած ավելի քան երկու տասնյակ հայրենադարձները ծանոթացել են թվայնացման կարևորությանը բիզնեսի արդյունավետության բարձրացման մեջ, խոշոր և փոքր բիզնեսների թվայնացման իրական օրինակներին, գործընթացների օպտիմալացման և տվյալների պահպանման բարելավման փորձին։ Վարպետության դասի ընթացքում ներկայացվել են նաև թվայնացման գործիքները և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։

Ինչպես նաև, բանախոս Մարատ Ներսիսյան պատասխանել է մասնակիցների հարցերին՝ իրենց բիզնես գործընթացների թվայնացման վերաբերյալ, և առաջարկել անվճար խորհրդատվություն։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office