Մեր հայրենադարձները. Տաթև Պետրոսյան
24 Նոյեմբերի 2019
Պնդում կա, թե իբր ռոմանտիզմը խանգարում է կայուն հայրենադարձությանը: Տաթև Պետրոսյանն իր պատմությամբ գալիս է կոտրելու բոլոր -իզմերն ու բացահայտելու Հայաստանում ապրելու իրական ներուժը: Ծնվելով Ֆրասնիայում՝ ի վերջո նա որոշեց իր նորարարական խորհրդատվական ընկերությունը՝ «Revolve Consulting»-ը, բացել Հայաստանում: Այստեղ աշխատելու քայլը Ֆրասնիայում մեծացած հայուհու համար հարթ չընթացավ, բայց չէ՞ որ նա գիտեր, որ հաջողության ճանապարհները երբեք չեն ձգվում միայն հարմարավետության սահմաններում: Տարված բանականության վրա հիմնված կապիտալիզմով՝ Տաթևը սկսեց Հայաստանում իր ուշադրությունը սևեռել շրջանաձև տնտեսության մոդելի վրա, որի նպատակը շահույթ չհետապնդող, կայուն, նպատակային բիզնես մոդելների ներդրումն է: Ըստ նրա՝ այս ամենն իրականություն դարձնելու համար դժվար ավելի լավ նախապայմաններ ունեցող այլ վայր գտնվի: Ի վերջո, առանցքում հայերն են՝ ճարպիկ ու հարմարվող: Մտքում հայերնադարձությունն ունեցող յուրքանչյուր սփյուռքահայի Տաթևը հորդորում է. «Այս սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ որպես ձեռնարկատեր հաջողելու հնարավորություն ունի... Եթե Հայաստան եք գալիս այդ նպատակով, ապա ձեր նախաձեռնության համար պարարտ հող կգտնեք: Եթե նույնիսկ դեռ հստակ նպատակ չունեք, կարող եք ծանոթանալ բացերին ու հնարավորություններին և ինչ-որ նոր բան ստեղծել»:
«Թափոնները հարստության վերածելու» շարժմանը միանալու համար ծանոթացեք Տաթևի «Revolve Consulting» ընկերությանը, ինչպես նաև Շրջանաձև տնտեսության երևանյան ակումբին: Եթե Տաթևի պատմությունը ձեզ շատ հետաքրքրեց և ցանկանում եք իմանալ ավելին, ապա կարդացեք «Repat Armenia»-ի հետ նրա այս հարցազրույցը՝ http://repatarmenia.org/en/engage/inspiration/a/tatev-petrossian-repat-stroy: