«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հինգերորդ շրջափուլի 27 մասնակիցները շարունակում են 13-օրյա վերապատրաստման դասընթացը

24 Սեպտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հինգերորդ շրջափուլի 27 մասնակիցները շարունակում են 13-օրյա վերապատրաստման դասընթացը։

Ծրագրի երկրորդ օրվա ընթացքում երիտասարդ դեսպանները մասնակցել են մի շարք դասախոսությունների և աշխատաժողովների․

Դասախոսություն-քննարկում՝ «Հայաստանը ներկա քաղաքական գործընթացների շուրջ», խոսնակ՝ քաղաքական խորհրդատու, «ՍիվիլՆեթ»-ի մեկնաբան Էրիկ Հակոբյան։

Աշխատաժողով՝ «Առաջնորդություն համայնքում», դասախոս՝ Արտակ Շաքարյան, Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնադիր-տնօրեն (2006-2016), Երևանի պետական համալսարանի ռազմավարական հաղորդակցության մագիստրոսական ծրագրի ղեկավար։

Դասախոսություն-քննարկում՝ «Ադվոկացիան համայնքի գործունեության մեջ», խոսնակ՝ Արամ Ոսկանյան։

Բացի այդ ,Գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում մասնակիցներն հնարավորություն են ունեցել մասնակցելու «Հայրենադարձությունն այսօր. հնարավորություններ, մարտահրավերներ, ծրագրեր» թեմայով դասախոսության, որը վարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Հանդիպման ընթացքում երիտասարդ դեսպանները ծանոթացել են նաև Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և հնարավորություն ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել Կենտրոնի աշխատակիցներին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office