Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին
29 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով երկու երկրներում դեսպանատների առկայությունը: Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով համագործակցության հուշագրի շրջանակում աշխատանքներին վերաբերող հարցեր և անդրադարձել եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:
Երկուստեք կարևորվել են փոխայցերի իրականացումն ու բազմոլորտ համագործակցության ակտիվացումը:
Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին՝ կարևորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը։