իԳործականները, Սփյուռքի գործերի գլխավոր Զարեհ Սինանյանի հետ միասին, այցելել են Գյումրի

13 Հոկրեմբերի 2025

Սեպտեմբերի 1-ին մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» (iGorts) ծրագրի 2025-2026 թվականների շրջափուլը։ Այս տարի ևս Հայաստանի պետական կառավարման համակարգում իրենց մասնագիտական գործունեությունն են սկսել 15 երկրից Հայաստան ժամանած 44 սփյուռքահայ մասնագետներ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ միասին, կատարել են իրենց առաջին ճանաչողական այցը դեպի Հայաստանի մշակութային մայրաքաղաք՝ Գյումրի։

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում մասնակիցները ծանոթացել են քաղաքի հարուստ պատմությանը, ավանդական արհեստներին, ինչպես նաև Գյումրու հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկություններին։ Մասնակիցներն այցելել են նաև ԹՈՒՄՈ, շրջել տարածքում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը և կրթական ծրագրերին։

Օրվա ավարտին մասնակիցները շրջել են Գյումրու պատմական թաղամասերով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office