Զբոսաշրջային հաղորդակցության համաշխարհային համաժողով
24 Հոկրեմբերի 2025
Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված Զբոսաշրջային հաղորդակցության համաշխարհային համաժողովին և հանդես եկել որպես խոսնակ՝ «Who Shapes the Story? Intercultural Communication, Media Narratives, and the Power to Define a Destination» թեմայով պանելային քննարկմանը։
Համաժողովին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, մեդիա ոլորտի և զբոսաշրջային կառույցների ներկայացուցիչներ։
Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձել են միջմշակութային հաղորդակցության առանձնահատկություններին, մեդիա նարատիվների ձևավորման գործընթացին և երկրների զբոսաշրջային ընկալումների վրա դրանց ազդեցությանը։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է սփյուռքի ներուժի ներգրավման հնարավորությունները՝ Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացման և զբոսաշրջային հաղորդակցության հզորացման համատեքստում։
Նա ընդգծել է, որ սփյուռքի համայնքներն ու նրանց պատմությունները կարող են դառնալ Հայաստանի զբոսաշրջային պատմության անբաժանելի մասը՝ նպաստելով ոչ միայն երկրի ճանաչելիության աճին, այլև տարբեր մշակույթների միջև կամուրջների ստեղծմանը։