Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդեռլանդների Ալմելո քաղաքի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին
04 Նոյեմբերի 2025
Նոյեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդեռլանդների Ալմելո քաղաքի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների համագործակցության ամրապնդման, ինչպես նաև համայնքային զարգացման և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդին՝ Ալմելոյի հայ համայնքի հետ արդյունավետ համագործակցության և համայնքային նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար։
Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի ոչ միայն երկու քաղաքների, այլև Հայաստանի և Նիդեռլանդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը։